ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Պաշտպանում է պետության պատիվը սեփական միջոցներով

Պաշտպանում է պետության պատիվը սեփական միջոցներով
25.05.2012 | 23:59

Բռնցքամարտի աշխարհի 2010 թվականի առաջնությունում «Ոսկե ձեռնոց» նվաճած(56 կգ քաշային կարգ) Գառնիկ Հարությունյանը,
2012 թվականի մայիսի 19 -ին Լիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային առաջնությունում տիրանալով առաջին մրցանակային տեղին, ևս մեկ անգամ փառքով բարձրացրեց հայկական Եռագույնը՝ արժանանալով առաջնության լավագույն մարզիկի կոչմանը: Նա առաջնության միակ հայ մասնակիցն էր:
Մինչ այդ հայազգի բռնցքամարտիկը հայկական եռագույնը բարձրացրել էր Ռուսաստանի Դաշնության Մախաչկալա քաղաքում 2012-ի ապրիլի 4-ից մայիսի 6-ը տեղի ունեցած միջազգային առաջնությունում՝ 56 կգ քաշային կարգում զբաղեցնելով երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Ավելորդ չէ նշել, որ Գառնիկ Հարությունյանը 2008-2012 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում, Լիտվայում, Չեխիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Սերբիայում, Լեհաստանում կայացած մի շարք միջազգային առաջնությունների հաղթող է և մրցանակակիր, Իտալիայի Միլան քաղաքում կայացած աշխարհի առաջնության մասնակից:
Հայազգի բռնցքամարտիկը, ով աշխարհի տարբեր ծայրերում կարողացել է բարձր պահել հայկական դրոշի պատիվը, բոլոր առաջնություններին մասնակցել է իր կամ հովանավորների միջոցներով (բացառություն չէր 2009 թվականին Իտալիայի Միլան քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը), երբևէ չստանալով պետական որևէ աջակցություն: Բացի այն, որ բռնցքամարտի հայ վարպետը հայրենական բռնցքամարտի պատիվը միշտ բարձր է պահում աշխարհի տարբեր անկյուններում իր սեփական միջոցներով, առանց պետական որևէ աջակցության, զարմանալի է նաև այն, որ, լինելով հանրապետության լավագույն մարզիկներից մեկը, ընգրկված չէ Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում:
Այժմ Գառնիկ Հարությունյանը պատրաստվում է մեկ այլ միջազգային առաջնության, որի մասին կիրազեկենք ավելի ուշ:

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ