Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նոր գաղութ «ցմահների» համար

Նոր գաղութ «ցմահների» համար
15.06.2012 | 02:07

Մեր տեղեկություններով` մինչև աշուն Արմավիրի գյուղերից մեկում կառուցվող կալանավայր կտեղափոխվեն բոլոր ցմահ դատապարտվածները: Ասել է՝ կենտրոնացվելու են մի վայրում: Գաղութը 1450 դատապարտվածների համար է նախատեսված, խցերը հիմնականում երկու անձի համար են, պայմանները, ինչպես վստահեցնում են, ժամանակակից լուծումներ են ստացել:
Ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, Հայաստանում առկա 105 ցմահ դատապարտվածների գործերի քննության առնչությամբ այսօր արդարադատության համակարգը բավականին մեծ գործ ունի անելու, քանի որ, նույն աղբյուրի հավաստմամբ, մեր երկրում այդքան շատ ցմահ դատապարտվածներ ունենալը մտահոգիչ փաստ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ