BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Չքաղաքականացնել վիճակագրությունը

Չքաղաքականացնել վիճակագրությունը
06.02.2013 | 16:31

Վերջերս ՀՀ ոստիկանությունը տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն, Հայաստանում ընտրողների թիվը կազմում է շուրջ 2,5 մլն մարդ: Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՑ փորձեցինք ճիշտել` արդյոք այս թիվը համապատասխանո՞ւմ է իրենց թվերի հետ և արդյո՞ք ուռճացված չէ: Մնացականյանը նախ նկատեց, որ իրենց ծառայությունն ու ոստիկանությունը տարբեր մեխանիզմներով են վիճակագրական տվյալներ հավաքագրում, ոստիկանությունը վարչական ռեգիստրն է վարում, և վերջիմիս մեթոդաբանությունն արմատապես տարբերվում է վիճակագրական ծառայության մեթոդաբանությունից: Սակայն վիճակագրական ծառայության ղեկավարը չհստակեցրեց` իրո՞ք Հայաստանում այսօր այնքան ընտրող կա, որքան ոստիկանությունն է ներկայացրել: «Վիճակագրություն իրականացնող մարմիններն էապես տարբերվում են քաղաքականություն վարող անձանցից, այդ իսկ պատճառով չպետք է ներքաշվենք վարչական և քաղաքական կոնֆլիկտների մեջ»,-եզրափակեց Ստեփան Մնացականյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ