12.11.2013|
00:10
«Ես հարց եմ տալիս, որ հանրությունն իմանա։ Իշխան Զաքարյանը չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն արժողությամբ տունը։ Ցրում է, թեման փոխում։ Պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ, որպես Վերահսկիչ պալատի նախագահ, Դուք պատասխանեք։ Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել։ Մեխանիզմը բացատրեք, թող բոլոր անտուն ՀՀ քաղաքացիներն իմանան՝ ի՞նչ անել, որ միջազգային ներդրողները գան ու իրենց տան հարցերը լուծեն։ Ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն»,- երեկ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցի քննարկումների ժամանակ այս հարցադրումն արեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: