Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Րաֆֆին ինքն է պատասխանատու իր քայլերի համար»

«Րաֆֆին ինքն է պատասխանատու իր քայլերի համար»
23.03.2013 | 17:33

irates.am-ը Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ հնարավոր ընտրակեղծիքներ են սպասվում առաջիկա ընտրությունների ժամանակ, որոնք պետք է կիրառեն իշխանությունները: ՀԱԿ-ը տեղյա՞կ է հնարավոր կեղծիքների մասին: Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ ինչպես ԱԺ, այնպես էլ ՀՀ նախագահի ընտրություններում իշխանությունները կազմել են լրացուցիչ ցուցակներ, որոնցում հաշվառված են եղել այլ բնակավայրերում ապրող քաղաքացիներ: Օրինակ, ըստ Վահագն Խաչատրյանի, ԱԺ ընտրությունների ժամանակ Օշական գյուղի հիսուն բնակիչներ հաշվառվել էին Երևանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին հղված նամակին, որով նա պահանջում է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ կամ փոխել մարզպետներին, մի քանի առանցքային պաշտոններում նշանակել Հովհաննիսյանի առաջարկած անձանց, Վահագն Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել:
«Րաֆֆին ինքն է պատասխանատու իր քայլերի համար, մենք պետք է համբերատար սպասենք»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ