Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահացել է Երկաթե լեդին

Մահացել է Երկաթե լեդին
08.04.2013 | 17:17

Լոնդոնում 87 տարեկանում ինսուլտի հետևանքով վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: 2012-ի դեկտեմբերին վիրահատել էին նրա միզապարկի ուռուցքը, 2002-ին Երկաթե լեդին ի քանի միկրոինսուլտներ էր տարել, և բժիշկը հորդորել էր հասարակական միջոցառումների չմասնակցել, հասարակական-քաղաքական գործունեությունից հեռանալ: Մեծ Բրիտանիայի ներկա վարչապետ Դևիդ Քեմերունը Թետչերին անվանել է մեծագույն բրիտանուհի և թագուհի, Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ բարունուհու հուղարկավորությունը կունենա նույն կարգավիճակը, ինչ իշխանուհի Դիանայինն է եղել:

Մարգարետ Թետչերը գլխավորել է Միացյալ թագավարության կառավարությունը 1979-1990 թթ., այդ պաշտոնում նա առաջին կինն էր և միակ վարչապետն էր, որ պաշտոնավարել է այդքան երկար` երեք անգամ: Ապագա վարչապետը ծնվել է 1925 թ. Գրանտեմե քաղաքում նպարավաճառի ընտանիքում; 1953-ին ստացել է իրավաբանական կրթություն և մինչև 1957 թ. աշխատել է իբրև փաստաբան: 1959 թ. նա ընտրվել է պատգամավոր: 1974 թ. Պահպանողականների պարտությունից հետո Թետչերը ընտրվել է կուսակցության ղեկավար, 1979-ի ընտրություններում կուսակցությունը հաղթել է ու Թետչերը դարձել է վարչապետ:

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ