Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ ծրագրերը վտանգված են

ԵՄ ծրագրերը վտանգված են
07.09.2013 | 11:32

Այս օրերին Հայաստանում գործող բոլոր այն կազմակերպություններն ու գերատեսչությունները, որոնք այս կամ այն չափով ներգրաված են ԵՄ-ն շրջանակում ֆինանսավորվող որոշակի ծրագրերում, ուշիուշով հետևում են վերջին զարգացումներին: Այդ կառույցներում ընդգրկված մի քանի աշխատակիցներ irates.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք կանգնած են ծրագրերը դադարեցնել-չդադադարեցնելու խնդրի առաջ, ինչը ենթադրում է առաջին հերթին ֆինանսական մեծ կորուստ: Փաստ է, որ Հայաստանում ԵՄ-ը այս կամ այն ոլորտ «ժողովրդավարական» դարձնելու համար մշակված ծրագրերին բավականին գումարներ է հատկացնում: Լիովին այլ հարց է, թե այդ գումարները ինչպես են ծախսվում, ու եվրոպական ժողովրդավարությունը որքանով է «տեղ հասնում», սակայն ակնհայտ է, որ այսուհետ եվրոպացիներն այդքան շռայլ չեն լինի հայաստանյան կազմակերպությունների նկատմամբ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ