Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
06.11.2013 | 14:10

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 10.00–20.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

Կատարվել են փոփոխություններ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ջրամատակարարման դադարեցման մասին նախօրոք տրված հայտարարության մեջ: Առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով Ավանի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Խուդյակով 68, 68/1, 70, 84/1, 2, 3, 4 շենքերի, Ավանի 7-րդ փ. 1-ին և 4-րդ նրբանցքների ջրամատակարարումը կվերականգնվի մինչև նոյեմբերի 6-ը ժամը 22.00: Իսկ Նոր-Նորքի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների շենքերի վերին հարկերում այդ ընթացքում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ