Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
26.11.2013 | 18:04

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փականի փոխարինման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 18.00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 06.00-ն ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 1-15, Խորենացի 1-30, Պարոնյան 1-15, Վարդանանց 1-18 հասցեներում, Աբովյան, Տերյան, Հանրապետության, Խանջյան, Թումանյան, Մաշտոց, Սարյան, Պուշկին, Արամ, Բուզանդ, Մ. Մկրտչյան, Դեղատան, Ամիրյան, Զաքյան, Լեո փողոցներում և հարակից տարածքներում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ