Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը
27.07.2014 | 13:41

Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և ծրագրին. կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական փոքրամասնությունը՝ «Միասնական ժողովրդական շարժումը»: Վրաստանի խորհրդարանը շաբաթ օրն արտահերթ նիստ էր գումարել կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցով՝ կառավարության կազմի մեկ երրորդի փոփոխության պատճառով: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շաբաթվա սկզբին հայտարարել էր նախարարների մի մասի փոփոխության մասին՝ պատճառաբանելով կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Նախարարներից 4-ը և մեկ պետնախարար կորցրել են պաշտոնը, ևս 2 նախարար տեղափոխվել է այլ ոլորտ: Նոր կառավարությունը ներկայացրել է նոր ծրագիր՝ հիմք ընդունելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ստանձնած պարտավորությունները:
«ՈՒժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստանի համար» ծրագիրը 31 գլուխ ունի, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին, այդ թվում՝ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, ներառյալ՝ նոր Սահմանադրության մշակումը:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ