Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի պատմության վերաբերյալ առաջին հայկական դասագիրքը

Թուրքիայի պատմության վերաբերյալ առաջին հայկական դասագիրքը
24.11.2014 | 23:41

Ընթերցողի սեղանին է Հանրապետական Թուրքիայի պատմության վերաբերյալ առաջին հայկական դասագիրքը: «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը հեղինակել են մի շարք թուրքագետներ` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ: ԵՊՀ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ բուհական դասագրքում ներկայացված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության և ձևավորման առանցքային փուլերը, քննության են ենթարկված Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված հալածանքների և ճնշումների քաղաքականության հիմնական փուլերն ու հետևանքները: Գրքի համահեղինակ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ Սանկտ Պետերբուրգից առաջարկ է ստացել դասագիրքը թարգմանել և հրատարակել ռուսերենով: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրքի հեղինակներին առաջարկել է աշխատությունը թարգմանել նաև թուրքերեն և համացանցի միջոցով հասանելի դարձնել թուրքալեզու հանրությանը:

Կարելի է ենթադրել, թե սեփական պատմության հետ յուրովի առերեսումն ինչ արձագանք կգտնի թուրք ընթերցողի շրջանում, առավել ևս եթե մատուցվի թուրքերեն:

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ