Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը միաձայն հաստատվել են

Երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը միաձայն հաստատվել են
15.05.2015 | 20:20

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը: Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Երևանյան գագաթնաժողովում Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, փաստել, որ Երևանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր ձեռքբերումների և վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները և առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվել են երևանյան հռչակագրում, կյանքի կկոչվեն նույն հետևողականությամբ և ներգրավվածությամբ:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ