«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ը կայցելի Երևան

Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ը կայցելի Երևան
06.04.2016 | 17:57

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևանում` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող ակտուալ հարցեր, կկատարվեն տեսակետերի փոխանակություն եվրասիական թեմատիկայով: Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումների հետ կապված հատուկ ուշադրություն կդարձվի հակամարտության գոտում կայունության ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկմանը: «ՌԴ բարձրագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կարգավորման նպատակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Հուսով ենք, որ ռուսական կողմի ինտենսիվ ջանքերը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամուր հաստատմանը և խնդրի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսմանը»,- նշել է Զախարովան: Ապրիլի 6-ին Լավրովը կմեկնի Բաքու, սակայն վերջին զարգացումների հետ կապված այցը հատուկ կարևորություն կունենա: Այցի շրջանակում կկայանան հանդիպումներ երկկողմ ձևաչափով: Լավրովն Ադրբեջանում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի ԼՂ հակամարտության վերջին զարգացումները:

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ