ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.09.2017 | 00:01

Նրանցից ո՞վ կարող է հավասարվել ողջերին. մարդ հույս է տածում, թե կենդանի շունը լավ է, քան սատկած առյուծը։ Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե իրենք մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը, և կորել է, ահա, թե՛ նրանց սերն ու թշնամանքը և թե՛ նախանձը, և նրանք հավիտյան բաժին էլ չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծված է արեգակի ներքո։


Ժողովող 9. 4-6

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ