Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հավատարմության խոստումներ

Հավատարմության խոստումներ
06.10.2017 | 22:02

Մի կողմից խորհրդարանական ընդդիմությունը ԵԱՏՄ-ի անդամակցությունն անխնա քննադատում է, մյուս կողմից` իշխանությունը, որքան ներուժը բավականացնում է, պաշտպանում է այդ միությունը: Այսօր իշխանության վերնախավն է բարձր մակարդակով փառաբանել այդ միության կարևորությունը: Նախ` երկրի ղեկավարն է հայտարարել, թե ԵԱՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը: «Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրն այն է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Նրան հաջորդել է վարչապետի տնտեսական գովաբանությունը: Կարեն Կարապետյանն էլ հայտարարել է, թե ԵԱՏՄ շրջանակում ապրանքաշրջանառության մեծ աճ է նկատվում: Այսինքն, իշխանությունը ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ Ռուսաստանին հավատարմության երաշխիքներ են տալիս բարձր մակարդակով: Հայաստանի իշխանությունը փաստում է, որ իր համար միշտ էլ ԵԱՏՄ-ն ավելի կարևորված է, քան ԵՄ համաձայնագիրը: Սակայն իշխանությունը նաև ընդդիմության բերանով հասկացնում է, թե ԵԱՏՄ-ն ինչ վնասներ է հասցրել մեր երկրին, և նաև նախազգուշացնում, որ երկրում կան ուժեր, որոնք կարող են ամեն վայրկյան այս միությունից դուրս գալու հարց բարձրացնել: «Ե՛վ նալին, և՛ մեխին» սկզբունքով իշխանությունները առաջ են շարժվում, և շատ հետաքրքիր է, թե այս անգամ նրանց քայլերը մինչև ուր կհասնեն: Կստորագրվի՞ ԵՄ համաձայնագիրը, թե՞ հանկարծ Ռուսաստանը Հայաստանին մեկ գիշերում այնպիսի որոշման առջև կկանգնեցնի, որ հերթական տհաճ անակնկալը չի ուշանա:


Սակայն այս անգամ կարծես Հայաստանի իշխանություններն ավելի զգուշավոր են և պատեհ-անպատեհ առթիներով Ռուսաստանին հասկանալ են տալիս, որ մեր «փրկիչն ու պահապանը» ԵԱՏՄ-ն է, նույնն է թե` ՌԴ-ն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ