Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ես քեզ` հուշագիր, դու ինձ` պաշտոն

Ես քեզ` հուշագիր, դու ինձ` պաշտոն
21.11.2017 | 11:20

«Հայկական վերածնունդը» Վանաձորում «ուրացավ» «Լուսավոր Հայաստանին» և մինչ «աքլորականչ» ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրեց: Այս կուսակցությունը խորհրդարանական ընտրությունից հետո ընդհատակ էր անցել և, փաստորեն, «գործի» դրվեց ճիշտ ժամանակին: Սակայն սա կուսակցության նոր ակտիվության մեկնարկն է: Առաջիկայում իշխանություններին կրկին պետք է լինելու անունով` ընդդիմադիր, բնույթով` իշխանական ՀՎԿ-ն, քանի որ 2018-ին ընդառաջ, իշխանությունն ամեն մեկին իր տեղում «հարմարեցնելու» խնդիր ունի:


Այս հուշագրի հետևում նաև խոստում կա (ՀՎԿ-ՕԵԿ-ը հենց այնպես որևէ բան չի անում, ինչպես ասում են, թաց տեղը պառկող չէ): Այդ քաղաքական ուժի ղեկավար Արթուր Բաղդասարյանը նորից վերադառնում է պետական համակարգ: Որոշ լուրերի համաձայն, նրան ՍԴ նախագահի պաշտոնն են խոստացել, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այդ պաշտոնի համար այլ թեկնածուներ կան, ու այդքան հեշտ չի տրվի այն ՀՎԿ ղեկավարին: Բայց որ Արթուր Բաղդասարյանն անգործ չի մնա, մեր աղբյուրները ևս կասկած չունեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ