Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հարաբերությունները լարված են

Հարաբերությունները լարված են
24.11.2017 | 05:16

2018-ի ապրիլից հետո իշխանական վերնախավում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: ՀՀԿ կուլիսներում այսօր արդեն շատերը խոսում են ոչ միայն ապագա վարչապետի ով լինելու, այլև մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխության մասին:


Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԱԺ նախագահի աթոռի հավակնորդների պայքարում: Մեր տեղեկություններով, խորհրդարանի ղեկավարի պաշտոնում Արա Բաբլոյանին չենք տեսնելու. նա, հավանաբար, կզբաղվի դիվանագիտական աշխատանքով, կնշանակվի դեսպան: Առավել դիտարժան է լինելու ԱԺ խոսնակի հնարավոր թեկնածուների մրցակցությունը: Որոշ տեղեկություններով, հավակնորդների մեջ է նաև փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նախագահականից առայժմ ոչինչ չի ասվել-ակնարկվել: Այս համատեքստում ուշագրավ մի դրվագ էլ կա. չնայած ԱԺ խոսնակի պաշտոնից զրկվելուց հետ Բաբլոյանն անգործ չի մնա, բայց տեղեկություններ կան, որ նրա և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները շատ լարված են: Թե ինչու բժիշկ խոսնակը իրավաբան փոխխոսնակին չի ուզում խորհրդարանի ղեկավար տեսնել, պարզ չէ, բայց իրազեկների պնդմամբ, նրանց միջով վաղուց սև կատու է անցել, և միմյանց հազիվ են հանդուրժում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ