Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանցագործության կծիկը պետք է քանդել

Հանցագործության կծիկը պետք է քանդել
18.06.2018 | 18:20

Ողջ հասարակությունը երկու օր է` շոկի մեջ է: ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան բացահայտումները մարդկային ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, ինչպես կարելի էր նման դաժանությամբ թալանել երկիրը, ինչքան կարելի է հայրենիքը չսիրել ու չդողալ, չփայփայել այն ամենը, ինչը զինվորի համար է: Ինչ սիրտ պետք է ունենալ, որ բանակից գողացած սնունդը դարձնել գազանների փայ: Սակայն այն, ինչ մենք տեսանք, դա միայն երևույթի երևացող կողմն էր: Մանվել Գրիգորյանն այս ամենի առաջին պատասխանատուն է, բայց ոչ միակը հաստատապես: Բացահայտումների կծիկի առաջին թելն է հանված, պետք է շարունակել քանդել այն:

Ի վերջո, այս ամենը մեկ մարդու հանցագործություն չէ, տարիներ շարունակ բանակի հաշվին հարստություն են դիզել մարդիկ, որոնք այսօր դեռ ստվերում են:
Առաջին բացահայտումն արվեց, հերթում հաջորդներն են: Շատ կարևոր է, որ պատասխանը հնչեն այնպիսի հարցերի, ինչպիսին է՝ ով է պաշտպանության նախարարությունից անձամբ Մանվել Գրիգորյանի հետ համաձայնության եկել, որ զինվորի բաժին սնունդը կամ զինտեխնիկան նրա միջոցով հասնեն բանակին, ինչպես է պատահել, որ տրված սնունդը, զինվորի հագուստը, բժշկական միջոցները ինչ-որ զորամաս չեն հասել ու ոչ ոք դրա մասին տեղեկություն չի տվել կամ դրա վրա աչք է փակել, ինչպես է ստացվել, որ Սփյուռքից բանակին օգնություն տրված մեքենան ուղիղ կայանվել է Գրիգորյանի ավտոպարկում... բազում հարցեր դեռ ջրի երես դուրս չեն եկել, որոնք ունեն հստակ հասցեատերեր և որոնք պարտադիր պետք է հայտնվեն հասարակության ուշադրության տիրույթում, որպեսզի հստակ սահմանագիծ նշվի՝ բանակից այլևս ոչ մեկը ոչինչ չպետք է գողանա:


Ի դեպ, ուշագրավ էր, որ նախօրեին ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կանչել էին հարցաքննության: Գրիգորյանի պահեստում հայտնված զինվորների ծանրոցները հենց նրա ղեկավարման շրջանին են առնչվում: Այսպես, թե այնպես, նախկին նախարարը ստիպված է լինելու մեկնաբանել` ինքը տեղյակ է եղել, որ Արցախի «հերոսը» զինվորի բաժինը գողանում է: Ի դեպ, այս հարցում նա միակը չէ, որ պարզաբանումներ պետք է ներկայացնի հանրությանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ