Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ինչու է լուռ մի ողջ կառավարություն

Ինչու է լուռ մի ողջ կառավարություն
26.10.2018 | 19:04

Արդեն մեկ շաբաթ է՝ մամուլն անդրադառնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի միջադեպին, երբ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանն իրեն ոչ պատշաճ, ավելի ստույգ, լկտի է պահել։ Համալսարանի ղեկավար, գիտական կազմը, ուսանողները ևս բաց նամակով դիմել են պետական կառույցների ներկայացուցիչներին՝ վարչապետից սկսած։ Ամեն իրադարձությանը, թեթև ակնարկին արագ արձագանքող, անմիջապես «լայվեր» մտնող այս կառավարությունը մի ձայն չի հանում, որևէ ձևով չի արձագանքում իր նշանակած կադրի պահվածքին։


Ի վերջո, միջադեպը հանրային մեծ հնչեղություն է ստացել և նոր արժեքներ քարոզող կառավարությունը պետք է առաջին պահին իսկ քայլեր ձեռնարկեր՝ դատապարտելով նման արարքը և անգամ այդ պաշտոնյային գործից հեռացներ։ Սակայն շարունակվում է կարծես հին իշխանության արատավոր սովորությունը, այն է՝ ինչ ուզում են գրեն, ասեն, քանի որ մեր ընկերն է, նա խնդիր չունի։


Գոնե հարգեն բժկականի դասախոսական կազմին, ղեկավարությանը, ուսանողությանը։ Նրանք դիմել են բարձրագույն իշխանությանը, իսկ այդ ամենին կարծես բանի տեղ չեն էլ դնում։ Առաջին հերթին սա պետք է մտահոգեր կրթության, գիտության նախարարին։ Վանեսյանն առողջապահության նախարարի ընկերն է, բայց ոչ Արայիկ Հարությունյանի, նրա խոսքն ո՞ւր է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանից արտոնյալներին արմատախիլ անելու կոչե՞րն ուր կորան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ