Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչի՞ համար քայլեցին

Ինչի՞ համար քայլեցին
24.11.2018 | 20:09

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն մեկ շաբաթ է քարոզչություն է անում և չի էլ խուսափում հայտարարել, որ այո, բոլորին հորդորում է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Իսկ որքան էլ մյուս ուժերը հայտարարեն, թե խախտվել է օրենքներ, միջազգային նորմեր, իշխանությունն անում է այն, ինչ իր նախորդները։ Ասել է՝ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, վարչապետն ի պաշտոնե պետք է բոլոր ուժերի համար հավասար պայմաններ և հնարավորություններ ստեղծի, չէ որ հենց Փաշինյանն էր հայտարարում, թե սա լինելու է ամենաարդար ընտրությունը։


Իսկ այսօրվա համաերևանյան քայլերթը լրիվ աննպատակ ու անմիտ քայլ էր այդ իշխանության կողմից։ Ողջ իշխանությունը՝ վարչապետով, նախարարներով, մարզպետներով, պատգամավորներով դուրս էր եկել փողոց։ Դժվար է պատկերացնել, որ իշխանական ողջ լծակներին տիրապետող ուժը, որը կարող է իր քայլերով ու հանրային կյանքի ճիշտ կառավարմամբ իրավիճակ կտրուկ փոխել, ամեն ինչ թողել ու ողջ կառավարությամբ փողոցներն է «չափչփում»։ Ո՞ր ի՞նչ։ Այնինչ, հենց այս քայլերի բացակայության արդարացումն է այս քայլերթը։ Փաշինյանին փողոց էր դուրս բերել վարկանիշի վերջին շրջանի անկումը։ Սրա մասին է վկայում նաև քայլերթի մասնակիցների թվի նվազումը։ Մարդիկ տեսնում են, որ 7 ամիս անց իրենց կյանքում ոչ մի տեղաշարժ չկա, իներցայով շարունակվում ք նախորդ իշխանության քաղաքականությունը։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե ժողովրդի առաջ իր պարտավորությունները 100 տոկոսով կատարել է, իրականում այդ 100 տոկոսը մարդկանց կյանքում 10 տոկոսի փոփոխություն էլ չի բերել։

Ի վերջո, միայն իշխանափոխությունը դեռ չի նշանակում ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների 100 տոկոսի կատարում։ Աձին մեկ այլ անձով փոխելը ու իրերի և երևույթների մեջ ոչ մի փոփոխություն չմտցնելը ժողովրդի պահանջը չի եղել։ Բայց քանի դեռ ժողովուրդի որոշակի հատված կարծում է, որ Փաշինյանն իսկապես իր առաջ ստանձնած պարտավորությունները կատարել է և վաստակել է քայլերթի իրավունք, ուրեմն վարչապետը կարող է հանգիստ շարունակել իր այսօրվա աշխատաոճը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ