Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս հարցում էլ եք ՀՀԿ-ին նման

Այս հարցում էլ եք ՀՀԿ-ին նման
21.01.2019 | 23:05

Նոր խորհրդարանի ԵԽԽՎ-ի նորացված պատվիրակությունն այսօր մասնակցել է ձմեռային նստաշրջանին: Պատվիրակության փոխարինող անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում փոքր տեղեկություն է հրապարակել, թե Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող զեկույց է ներկայացվել: «Առանձնակիորեն շեշտվեց նախընտրական թափանցիկ մթնոլորտի առկայությունը և 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը»: Սակայն իշխանական պատգամավորը չի հայտարարում, որ զեկույցում նաև բացասականի մասին է խոսվել, որ «մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով: «Տարբեր մարդկանց նկատմամբ սպառնալիքներ են եղել, եղել է ատելության մթնոլորտ, ուստի մարդիկ, վախենալով իրենց հանդեպ ագրեսիայից, չեն ցանկացել գնալ ընտրության», - ասել է լեհ զեկուցող Ալեքսանդր Պաչիերը:


Անշուշտ, թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ նման զեկույցները միշտ ունեցել են և դրական, և բացասական կողմ, դիտորդներն ամեն անգամ խոսել են թերություններից, բայց ասել են, թե մի քայլ առաջ է եղել: Այլ խոսքով, եթե միայն միջազգային դիտորդներին կամ զեկույցներին հետևելով ժողովրդավարություն կառուցես, միշտ չէ, որ ճիշտ ճանապարհով կգնաս: Սակայն այս իշխանությունն էլ նախորդի պես, չի ընդունում արձանագրված թերությունը, բայց հաճույքով տարածում ու խոսում է միմիայն ընտրությունների դրական արձանագրումների մասին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ