Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Քննադատելու համար էլ «վաստակ» պիտի ունենալ

Քննադատելու համար էլ «վաստակ» պիտի ունենալ
12.04.2019 | 15:58

Հետևելով «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հայտարարություններին, տպավորություն է, թե նրանք կամ դեռ չեն գիտակցել, թե ինչ կարգավիճակում են, կամ չեն հասկանում, որ ամեն խելքին եկածը լեզվին չեն տալիս։ Տարօրինակ ու անհասկանալի է անգամ նրանց վերաբերմունքը իրենց քաղաքական ուժի ու ղեկավարի հասցեին հնչող քննադատության հանդեպ։

Մերօրյա հեղափոխականներին թվում է, թե իրենց բոլորը պիտի երախտապարտ լինեն ու չմատնանշեն թերություններն ու բացթողումները, բայց նրանք մոռանում են, որ իրենց ամենամեծ առավելությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թևի տակ ճիշտ ժամանակին են հայտնվել, ավելին, ոչ կենսագրություն ունեն, ոչ էլ անցած ճանապարհ։ Դրա համար ցանկացած մեկին, հատկապես քաղական վատ կամ լավ գործչին հակադարձելուց չէր խանգարի համեստ ու չափի մեջ լինելը։


Դեռ «իմքայլականները» պետք է վաստակեն քննադատելու իրենց իրավունքը, որքան էլ նրանց համար զարմանալի թվա, քննադատելու համար էլ որոշակի «վաստակ» է պետք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ