BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այդպես էլ ներդրումների երես չենք տեսնում

Այդպես էլ ներդրումների երես չենք տեսնում
17.05.2019 | 01:13

Որքան էլ իշխանությունը խոսի 100 դրական փաստից ու վստահեցնի, որ երկրում ամեն ինչ փոխվել է, միևնույն է, Հայաստան ներդրումներ չեն հոսում։ Ավելին, անգամ նրանք, ովքեր բիզնեսներն ընդլայնելու, նոր գաղափարներ իրագործելու մասին էին մտածում, դադար են վերցրել։ Զորօրինակ, օրերս մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի տնտեսությունում մեծ ներդրում ունեցող ռուսական կապիտալը կտրուկ նահանջ է ապրում, ինչն արտահայտվում է հիմնականում ռուսաստանաբնակ հայերի ներդրումների բացակայությամբ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, նրանք դեռ հետևում են հայաստանյան զարգացումների դինամիկային, որը նոր բիզնես գործունեություն ծավալելու ոչ մի հույս չի ներշնչում։ «Սպասողական վիճակ է»,- ասաց մեր աղբյուրը։ Դիտարկմանը, թե ինչին են սպասում, վարչապետ էլ ընտրեցինք, խորհրդարան էլ, հավելեց, թե ոչ մի բան էլ չի կայունացել, ավելին, տնտեսական տեմպերը հուսադրող չեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ