Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հասարակությունն ընտրել է տարբերվողներին

Հասարակությունն ընտրել է տարբերվողներին
22.05.2019 | 16:47

«GALLUP»-ը հերթական հարցումն է իրականացրել և պարզել, որ կառավարությունում հանրության ամենավստահելի դեմքերը ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն են։ Նրանք և նրանց աշխատանքն ամենաբարձր վարկանիշն ունեն։ Ամենացածր վարկանիշն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:


Բավական հետաքրքիր հակադրություն է ստացվել, այսպես կոչված, սորոսականներին հասարակությունը չի ընդունում, փոխարենը հավանություն է տալիս ոչ սորոսականներին։ Մեկ այլ հետաքրքիր դրվագ. այս կառույցների ղեկավարները կառավարությունում Փաշինյանից տարբեր, հաճախ ընդգծված դիրքորոշում ունեն, որը գուցե արտաքուստ չի երևում, բայց դրա երանգներն ակնհայտ են։ Այսինքն, հասարակությունը նաև առանձնացրել է այն պաշտոնյաներին, որոնք Փաշինյանի «գծի» մեջ չեն և ունեն սեփական մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ։ Ավելին, ոչ մի կերպ չեն համադրվում կառավարության փաշինյանական թևի հետ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ