BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անփայլ քվեարկություն

Անփայլ քվեարկություն
25.06.2019 | 16:40

Չգիտեմ հեգնանք կդիտարկվի, թե ոչ, բայց հայ-ռուսական հարաբերություններն իսկապես փայլուն են։ Էլ ո՞ր երկրում է հնարավոր խոսել փայլուն հարաբերությունների մասին, բայց միջազգային կարևոր հարթակում բառիս բուն իմաստով «քցել» այդ երկրին։ Այն, ինչ ԵԽԽՎ-ում արել են իշխանության ներկայացուցիչները դժվար է ռուսների հետ փայլուն հարաբերություններ համարել։ 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում վերադարձրեց ձայնի իր իրավունքը։ Այս քվեարկության ժամանակ հայ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, իսկ Հովհաննես Իգիթյանը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Ռուբինյանը հետո անհեթեթ մեկնաբանություն է արել, թե թյուրիմացություն է եղել, սխալ է քվեարկել, բայց դա ընդամենը երեսը փրկելու անհաջող փորձ էր։ Ձայնի իրավունք ունեցող հայ 4 պատվիրակներից միայն ընդդիմադիր դաշտը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանն են կողմ քվեարկել։

Ու դեռ այսքանից հետո ցանկանում են Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել։ Դեռ սեփական անհեռատես քաղաքականությունից պիտի կարողանան գլուխ հանել, հետո նոր դրսի հետ հարաբերությունները կարգավորել։ Ի վերջո, չի լինում այնպես, որ միայն հայտարարություններով փայլուն լինի ամեն ինչ, իսկ գործողությունները հակառակի մասին փաստեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ