ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Ի՞նչ չգիտի Փաշինյանը

Ի՞նչ չգիտի Փաշինյանը
16.10.2019 | 13:46

Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան երեկվա հանդիպման ժամանակ թեև բոլորը կենտրոնացել էին Արցախի դրոշի բացակայության վրա, բայց դա ստվերվում էր, երբ դիտում էիր երկու զրուցակիցների դեմքի արտահայտությունը, ինչը թերևս ավելի էական էր։ Եթե մեկը արարողակարգային խնդիր էր ցուցանում, մյուս պարագայում հստակ երևում էր, թե ինչ է կատարվում երկու հայկական պետությունների ղեկավարների միջև։ Նախ և Փաշինյանը, և Սահակյանը երկու բառ տեսախցիկների առաջ փոխանցելու ժամանակ անգամ չէին էլ ուզում միմյանց աչքերի մեջ նայել, նրանց անընդհատ կարծես խանգարում էր մի չերևացող պատ։ Երկու պետությունների վերնախավում ամիսներ շարունակ կուտակված ու գնալով ավելացող լարվածությունը շատ վտանգավոր է։ Արցախից չեն դադարում շատ կոշտ գնահատականներ հնչեցնել Փաշինյանի հասցեին, իսկ Հայաստանից էլ պատասխանը չի ուշանում։ Թեև արտաքուստ երկու ղեկավարները միմյանց ուղիղ ոչինչ չէին ասում, բայց յուրաքանչյուր բառի տակ թաքնված էր երկկողմանի մեծ զայրույթը։


Արցախի նախագահ Բակո Սահակյանը բավական ուշագրավ մի դիտարկում արեց, թե տեղի են ունեցել մի շարք «նշանակալից իրադարձություններ», որոնց մասին Փաշինյանին պիտի տեղեկացնի, այսինքն նա տեղյակ չէ դրանց մասին։ Հարց է առաջանում՝ ի՞նչի մասին է խոսքը, ինչի՞ց է անտեղյակ Փաշինյանը։ Սա այն ժամանկահատվածում, որ Ալիևը 2 ժամ զրուցել է Փաշինյանի հետ, դրանից հետո Պուտինի հետ հեռախոսազրույց է եղել և նախօրեին էլ համանախագահներն էին Հայաստանում։ Տրամաբանական էր, որ Փաշինյանը պետք է Սահակայնին տեղեկություններ փոխանցեր, բայց արիուտես, որ Սահակյանը հայտարարում է, թե կան բաներ, ինչի մասին Փաշինյանը չգիտի։
Այսուամենայնիվ, անկախ նրանք ինչ տեղեկություններով կփոխանցվեն, հստակ է, որ չհասկացվածության հսկա վիհ է գոյացել, որն օր օրի մեծանում է՝ իր հետ բերելով շատ վտանգավոր միտումներ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ