ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Նաև ձեր կույր հավատը զրկեց մեզ հայրենիքից

Նաև ձեր կույր հավատը զրկեց մեզ հայրենիքից
13.11.2020 | 14:47

Այսօր հանրությունը, որ երկու տարի առաջ պետականության հետ ոչ մի կապ չունեցող մեկին, իր թևերի վրա դրած, բերեց իշխանության, զարմանում է, թե ինչպես կարող է լինել այնպիսի հայ ղեկավար, որ մեր հողն այդքան թեթևությամբ հանձնի թշնամուն։ Այսօ՞ր հասկացաք, թե ում հետ գործ ունեք, իսկ 2,5 տարի, որ միշտ խաբել է ձեզ, ինչու՞ չտեսնելու եք տվել այդ ամենը, սթափ գնահատողներին ինչու՞ եք ազգի թշնամի կարգել, ինչու՞ ձեր կույր հավատով նպաստել եք նրա իշխանության գոյությանը։ Ու նա, օգտվելով ձեր չմտածելու, չդատելու, ամեն տեղեկություն հալած յուղի տեղ ընդունելու ընդունակությունից, գերազանցեց ինքն իրեն՝ ապացուցելով, որ ոչ միայն գրչի մեկ հարվածով զրկում է մարդկանց հայրենիքից, այլ խայտառակ փաստաթղթում դրական տեղաշարժ անելու փոքր հնարավորությունից։ Հիմա գոնե հասկանու՞մ եք, թե ինչ չափի հայրենադավի հետ գործ ունեք։ Թե էլի մտածում եք նախկիների մասին։


Ախր, այդ նախկիններից ոչ մեկը չհամարձակվեց երկրի հանդեպ նման դավաճանության տակ ստորագրել, հիմա էլ ինչ նախկին ու նոր եք անում։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն զրկել է մեզ մեր հայրենիքից, այլև զոռբայությամբ պահելով իր երերացող աթոռը, զրկում է նաև ինչ-որ բան հետ բերելու հնարավորությունից։


Պետք չէ զարմանալ, որ 88 հոգանոց խմբակցությունից մեկ կամ երկու հոգի են անհամաձայնություն հայտնել, մի զարմացեք, որովհետև նրանց տեսակն է դա, նրանց բնույթը։ Այդ անհայրենիք մարդկանց պատճառով է, որ մեր երկրում անդառնալի արժեքային, համակարգային կորուստներ եղան, իսկ այդ ամենը պսակվեց խոշոր «նվաճմամբ»՝ հայրենիք վաճառելով։ Ով այս ընթացքում կույր հավատով հետևել է Փաշինյանին, թող իր մեղավորությունն էլ տեսնի այս ամենում։ Հիմա եզակի հնարավորություն է տրված նաև ձեզ, քավեք ձեր մեղքը ձեր ընտրությամբ մեր վզին փաթաթած այսպիսի ղեկավարին պաշտոնից հեռացնելով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ