«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Թուրքն այդքան վտանգավոր ու գարշելի չէ, ինչքան թուրքի օգտագործած հայը

Թուրքն այդքան վտանգավոր ու գարշելի չէ, ինչքան թուրքի օգտագործած հայը
15.04.2024 | 13:38

Պատկերացնու՞մ եք, Իսրայելում ինչ-որ մի պաշտոնյա ասի, որ պետք է Հոլոքոստին զոհ դարձած վեց միլիոն հրեաների անունները, ազգանունները, հասցեները հրապարակվեն։

Որ պետք է՝ Օսվենցիմում Դախաույում խեղդամահ արված մարդկանց մահվան հանգամանքները դեռ պարզվեն։

Տեղում կկալանավորեն։

Իրոք որ, թուրքն այդքան վտանգավոր ու գարշելի չէ, ինչքան թուրքի օգտագործած հայը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ