ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր

Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր
22.12.2024 | 11:49

Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ENKA ընկերությունը միջազգային արբիտրաժում հաղթանակ է տարել Թբիլիսիի նկատմամբ: Վերջինս պարտավորվում է ընկերությանը վճարել 382,3 մլն ԱՄՆ դոլար՝ Նամախվանի ՀԷԿ-ի նախագծի կասեցման վնասները հատուցելու նպատակով:

Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն:

Մոտ 900 մլն ԱՄՆ դոլար գնահատվող ՀԷԿ-ը կառուցվում էր թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել էր Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող էր շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան:

Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն էր ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չէր կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիայի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել նաև Մոսկվային:

2021-ին գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց էին կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում էին ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու ավելի հաճախ՝ հակաթուրքական դրույթներ:

Պատահական չէին թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում «հակաթուրքական հիսթերիայի» գեներացման մասին: Արդյունքում խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից էր Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ:

Վերջ ի վերջո, Թբիլիսին որոշում կայացրեց կասեցնել թուրքական ընկերության հետ համագործակցությունը, իսկ ՀԷԿ-ի նախագիծը դուրս բերվեց օրակարգից:

Նամախվանի ՀԷԿ-ը սոսկ տնտեսական նախագիծ չէր, այն ձեռք էր բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից էր:

Նամախվանի ՀԷԿ-ի ոդիսականը առավել քան ցայտուն կերպով բացահայտում է թուրք-վրացական հարաբերությունների իրական բնույթը, թուրքական կապիտալի ագրեսիվ էքսպանսիայի էությունն ու հեռահար նպատակները: Վերոնշյալ արբիտրաժային որոշումն էլ ինչ-որ իմաստով կոնցեպտուալ ամբողջականացում է ապահովում այս գործընթացին:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ