Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչքա՞ն կարելի է փչել ակադեմիական քաղաքի փուչիկը

Ինչքա՞ն կարելի է փչել ակադեմիական քաղաքի փուչիկը
01.04.2025 | 15:29

Ինչ-որ տեղ ղռերում ակադեմիական քաղաք են իբր սարքելու։ Ո՞ւմ փողերով, քանի՞ միլիարդ դոլարով են այն սարքելու, Երևանից, Հայաստանի այլ վայրերից ինչպե՞ս են հասնելու այդտեղ, բիզնեսի տեսանկյունից շահավե՞տ, թե՞ վնասաբեր է այդ նախագիծը։ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանին ոչ ոք 5-6 միլիարդ դոլար վարկ չի տա ակադեմիական քաղաք կառուցելու համար, մասնավոր ներդրողն էլ հո չի՞ գժվել , որ իր փողերը ղռերում քամուն տա։ Հայաստանի վարչապետը և ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ բուհի դիպլոմ չունեն ,շատ պաշտոնյաների դիպլոմներն օրինականության տեսանկունից խիստ կասկածահարույց են, Հայաստանում հիմա հարգի չէ բուհի դիպլոմը, ակադեմիական քաղաքը ինչպե՞ս կարող է երիտասարդներին հրապուրել, տնտեսապես գրավիչ նախագիծ լինել։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը, նա ընդունելության ժամանակ հայտարարել է․ «Ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք որպես կրթական և հետազոտական բարձրորակ միջավայր բուհերի և գիտական կազմակերպությունների համար: Միջազգային բուհերի հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի. ակադեմիական քաղաքում կարող են ներկայացված լինել նաև միջազգային բուհերը»։

Իբր ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ այնտեղ միջազգային բուհեր են տեղավորում։ Ինչքա՞ն կարելի է փչել ակադեմիական քաղաքի փուչիկը, դրա գմփոցի ուժեղ ձայնը հետո է լսվելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6045

Մեկնաբանություններ