Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նազելի', շեֆիդ քաղաքականության պատճառով են նախկին օդիոզները վերադառնում

Նազելի', շեֆիդ քաղաքականության պատճառով են նախկին օդիոզները վերադառնում
02.04.2025 | 10:25

Նազելի', ձեր ֆյուրերիկն իշխանությունը ժողովրդի ձեռքից խլելու բազմաթիվ այլանդակ մեթոդների է ընդունակ:

Վառ օրինակները` Վանաձորը, Ալավերդին, Ախուրյանը, Գյումրին:

Շարունակեք նույն տեպերով:

Ամեն դեպքում, Գյումրիի և Փարաքարի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլը մսխել է ժողովրդի վստահությունը և հիմա դուք ունեք 30 % -ի մեջ վստահություն:

Նազելի', ոչ մեկին չմեղադրես. հենց շեֆիդ քաղաքականության պատճառով են նախկին օդիոզները վերադառնում, քանի որ ժողջանը 7 տարում իրեն խաբված և դավաճանված է զգում:

Իսկ օրինականացված կեղծիքների մասին` հաջորդ դասին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ