Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամեն ինչ սկսել է բացահայտվել ու պարզաջրվել

 Ամեն ինչ սկսել է բացահայտվել ու պարզաջրվել
04.04.2025 | 16:18

Իշխանությունը անցել է, բառիս բուն իմաստով, պետական ռեկետի՝ հարկերի, տուրքերի բազմապատկում, թանկացում, գործարարների հանդեպ աննախադեպ ռեպրեսիաներ: Սա մի եզակի պատճառ ունի՝ ՀՀ բյուջեն դատարկ է կամ մոտ է դատարկվելուն:

Քայլ առ քայլ մոտենում ենք այն հանգրվանին, երբ ԼՏՊ-ն տնտեսական կոլապսի ենթարկված երկիր հանձնեց Ռոբերտ Քոչարյանին, երկիր, որտեղ մարդիկ 1-1.5 տարի աշխատավարձ ու թոշակ չէին ստացել, որտեղ քանդված, փակված ու թալանված էին բոլոր գործարանները, եղածներներն էլ զուտ սովետական մարդու բարոյականության և աշխատասիրության հաշվին էին գործում:

Հիմա որոշ մանր ու խոշոր կճղակավորներ թութակի պես կրկնում են ԼՏՊ-ի, ՍՍ-ի, ՆՓ-ի քարոզը՝ Քոչարյանը թալանել է երկիրը: Ու ոչ մեկի մոտ հարց չի ծագո՞ւմ՝ ո՞նց թալանեց, երբ թալանելու բան չկար, բյուջեում մկներն էին վազում, բայց իշխանավարելով թողեց երկիր, որտեղ բոլոր պետական ցուցանիշները մի քանի անգամ աճել էին, չհաշված՝ ներգաղթը:

Ասածս ինչ է՝ շուտով Քոչարյան վարչապետը մեծ ճոխություն է թվալու բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ նրա դեմ քարոզի զոհ դարձած՝ հավասարեցնում էին նրան մյուսներին: Ամենը սկսել է բացահայտվել ու պարզաջրվել, վստահ եմ, որ սա էլ կզուլալվի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8884

Մեկնաբանություններ