Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սա ապտակ է ոչ միայն թուրքական Կիպրոսին, այլև՝ հենց Թուրքիային

Սա ապտակ է ոչ միայն թուրքական Կիպրոսին, այլև՝ հենց Թուրքիային
05.05.2025 | 14:05

2025 թվականի ապրիլի 4-ին Սամարղանդում տեղի ունեցավ Եվրոպական Միության և Կենտրոնական Ասիայի առաջին գագաթնաժողովը։

Դրան մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒզբեկստանի, Թուրքմենստանի առաջնորդները և ԵՄ ղեկավարությունը։ Հանդիպումից հետո բոլոր մասնակից թյուրքալեզու երկրները հռչակագիր ընդունեցին, որով դատապարտեցին հյուսիսային Կիպրոսի թուրքական կեղծ պետությունը և նրա հռչակումը ։

Թուրքական Կիպրոսը չճանաչողները կոչ արեցին աշխարհի բոլոր երկրներին չճանաչել այն։

Թուրքական աշխարհի միասնության առասպելը չկա, այնպես, ինչպես և չկա սլավոնների, արաբների և նույնիսկ անգլոսաքսոնների միասնական աշխարհի մասին առասպելները։

Մենք ապրում ենք զզվելի ժամանակներում, բայց դրա քիչ առավելություններից մեկը անմիջականությունն ու անկեղծությունն է։ Ամեն ինչ տեղի է ունենում առանց երկարաձգված քաղաքավարության նոպաների։

Դե, թուրքերը կարող են միայն սպասել, որ Բաքվից եկող դանակ միանա իրենց մեջքի դանակների հավաքածուին, որը նույնքան ծուռ է, որքան այն մարդու քիթը, ով հիմա սրում է այն։

Ընդամենը երկու մեջբերում այդ հիստերիայի հոսքից,

որը հիմա հոսում է Անկարայի գրասենյակներում։

- Եթե այս պետությունները ստորագրեն հյուսիսային Կիպրոսը մերժող բանաձևեր, ապա թուրքական պետությունների կազմակերպությունը կորցնում է իր ողջ իմաստը։ Փակեք այն։ Սա ապտակ է ոչ միայն թուրքական Կիպրոսին, այլև հենց Թուրքիային։

- Մենք գործ ունենք իրական քաղաքական դավաճանության հետ։ Այս չորս թյուրքական երկրներն են՝ Ղազախստանը, Ղրղզստանը, ՈՒզբեկստանը

և Թուրքմենստանը. իրենց ստորագրություններով հաստատեցին, որ չեն ճանաչում Թուրքական Կիպրոսը։ Նրանք միավորել են իրենց ուժերը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, որոնք Թուրքիային օկուպանտ են անվանում Կիպրոսում։

Ամբողջ իրարանցումը վկայում է , որ ՀՀ վարչախմբի ղեկավարը շուտով հայտնվելու է նսեմացված Էրդողանի հետ նույն շարքում։

Երկուսն էլ ազգային իդեալների լիակատար ֆիասկո են ապրում։

ՔՊ խմբակը պետք է հեռացվի և արմատախիլ արվի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 7066

Մեկնաբանություններ