Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում, և ինչու՞ է դա կարևոր

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում, և ինչու՞ է դա կարևոր
22.05.2025 | 12:50

Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք է ներկայացնել բառացի թարգմանությամբ։

Ի պատասխան կոնգրեսական Սմիթի հարցին՝ Ռուբիոն պատասխանում է.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։

Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն»:

Նախ՝ պետք է հաշվի առնել, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականի պաշտոնակատարը։ Ըստ էության, նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները, փաստորեն, նույնական են։

Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում: Իրականում այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ: Միաժամանակ, Թրամփի՝ «աշխարհին խաղաղություն բերողի» դիրքավորումը նույնպես ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ՝ զինված հակամարտությունների տեսքով:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ