Անգլիա-ՈՒկրաինա դիմակայությունում բրիտանացիներն առարկայնորեն ցույց տվեցին, որ ուշիմ աշակերտներ են և շատ լավ էին սերտել խորվաթներին նախորդ օրն իսպանացիների տված «բաց» դասը: Այն է` թողնել մրցակիցը հնարավորինս պարպվի, և հարմար պահին իրականացնել անհրաժեշտ խոցումը: Քառասունութերորդ րոպեին ՈՒեյն Ռունիի խփած գոլը ոչ միայն անհրաժեշտ հաղթանակն ապահովեց թիմին, այլև, ինչպես զուգահեռ խաղից հետո պարզվեց, բրիտանացիներին խմբայինում դուրս բերեց առաջին հորիզոնական` ազատելով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիային ավելի վաղ փուլում հանդիպելուց և մեկ քառորդում Իտալիայի ընտրանուն մրցակից ունենալուց : Ինչ վերաբերում է օրվա երկրորդ` Շվեդիա-Ֆրանսիա հանդիպմանը, ֆրանսիացիները չդիմացան շվեդների ճնշմանը (գոլերի հեղինակ են դարձել Զլատան Իբրահիմովիչն ու Սեբաստյան Լարսոնը` 49-րդ րոպե և 90+1): Դե ինչ. մեկ քառորդում Իսպանիային մրցակից ունենալը Ֆրանսիայի ընտրանու ընտրությունն էր: Որքանո՞վ է այդ ընտրությունը ճիշտ` պարզելու համար այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, քանզի Եվրոպայի առաջնությունը, թափ հավաքած, մոտենում է իր վերջնագծին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ