Խորվաթիայում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բավականին հաջող մասնակցություն են ունեցել մեր ազատոճայինները: 55 կիլոգրամ քաշային Արտակ Հովհաննիսյանը տանուլ է տվել միայն եզրափակիչ գոտեմարտն ու արժանացել աշխարհամասի փոխչեմպիոնի կոչմանը: Թիմակցի հաջողությունը նույնությամբ կրկնել է և 66 կիլոգրամ քաշային Դավիթ Ափոյանը: Մեդալային է եղել նաև Վոլոդյա Ֆրանգուլյանի մրցելույթը, ով 60 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ