Շվեյցարական Նիկոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2012-2013 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոնի` «ՈՒլիսի» մրցակիցն է լինելու մոլդովական «Շերիֆը»: Թիմերի առաջին հանդիպումը լինելու է մեզ մոտ` հուլիսի 17-ին, երկրորդը` Տիրասպոլում (հուլիսի 25): Սա «ՈՒլիսի» առաջին խաղն է Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում: Նախկինում այն նույնպես ունեցել է եվրոպական խաղերի փորձ, սակայն դրանք եղել են Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ