Շվեյցարական Նիոնում անցկացված վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել և ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013թթ. խաղարկության որակավորման առաջին փուլին մասնակցող զույգերը: Գյումրիի «Շիրակին» բաժին է հասել Չերնոգորիայի «Ռուդարը», Կապանի «Գանձասարին»` Ֆարեյրան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրը», Երևանի «Փյունիկին»` «Զետան» (Չերնոգորիա): Առաջին երկուսը հարաբերությունները նախ կպարզեն արտագնա խաղում: Առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի հինգին, պատասխանները` մեկ շաբաթ անց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ