Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում ավարտվեց Ֆարեյրան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրի» ու Կապանի «Գանձասարի» հանդիպումը: Կղզիաբնակներն երեք անգամ գրավել են «Գանձասարի» դարպասը` փոխարենը սեփականն ընդունելով մեկը: Հիշեցնենք, որ մեր թիմերի մասնակցությամբ այսօր կայացել են նաև «Փյունիկ»-«Զետա», «Ռուդար»-«Շիրակ» հանդիպումները: «Փյունիկը» սեփական հարկի տակ պարտվել է 3:0 հաշվով, իսկ «Շիրակը», հյուրընկալվելիս մրցակցին հաղթել է ի հաշիվ Լի Լամին Յորոյի խփած գնդակի: Գոլն արձանագրվել է խաղի յոթանասունմեկերորդ րոպեին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ