Ֆարեյրան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրից» կրած 3:1 հաշվով պարտությունը Կապանի «Գանձասարը» կոմպենսացրեց սեփական հարկի տակ 2:0 հաշվով տարած հաղթանակով ու Գյումրիի «Շիրակի» պես հնարավորություն ստացավ երկարաձգել մասնակցությունը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Դա հնարավոր դարձավ ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գնդակի: Փաստորեն, եթե այսօր մեր երրորդ թիմը` «Փյունիկը», կարողանա հրաշք գործել ու հաղթանակի հասնել Չերնոգորիայի «Զետայի» նկատմաբ, ում սեփական հարկի տակ զիջել է 3:0 հաշվով, ուրեմն լիակատար հնարավորություն կունենանք այսօրը` 2012 թվականի հուլիսի տասներկուսը, համարել հայկական ակումբային ֆուտբոլի «ֆազերի» խփելու օր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ