ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Կենտրոն վարչական շրջանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը կհամագործակցեն

Կենտրոն վարչական շրջանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը կհամագործակցեն
24.07.2012 | 14:36

Այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են փոխգործակցության հուշագիր:

Ինչպես հայտնում են Կենտրոն վարչական շրջանից, հուշագիրը նախանշում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի և Կենտրոն վարչական շրջանի միջև 2012 թվականի ընթացքում համագործակցության շրջանակները: Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն, մասնավորապես, հանրային կրթության և մշակույթի ոլորտներում: Համագործակցությունն ուղղված է Երևանի կենտրոնի զարգացմանը:
Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի մշակութային և գործարար կենտրոնն է: Երևանի մշակութային, վարչական և կրթական հիմնարկությունների զգալի մասը գտնվում է հենց այստեղ: Երևանի կենտրոնը Հայաստան այցելողների և հայաստանցիների համար կարևորագույն այն վայրերից է, որտեղ կազմակերպվում են գիտաժողովներ, բացօթյա համերգներ, պետական միջոցառումներ և ցուցահանդեսներ: Այս համատեքստում քաղաքի զարգացմանն ուղղված նախագծերին սատարելու պատրաստակամությունը հնարավոր չէ գերագնահատել: Որպես կորպորատիվ սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող անմասն մնալ այս ծրագրերից և աջակցության ձեռք է մեկնում Կենտրոն վարչական շրջանին:
«Մայրաքաղաքի կենտրոնը գնահատվում է որպես ազգային արժեք յուրաքանչյուր հայի կողմից: Մենք պետք է հնարավորինս փայփայենք ու հոգ տանենք դրա մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որից ստացած տպավորությունների հիման վրա հյուրերը կարծիք են կազմում ամբողջ երկրի մասին. ծանոթանում են մայրաքաղաքի ճարտարապետական համալիրներին, ինչպես նաև կարծիք կազմում երկրի զարգացման մակարդակի մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որտեղ կարելի է ծանոթանալ քաղաքի և երկրի պատմությանն ու հասարակության զարգացմանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածությունը մայրաքաղաքի, հատկապես Կենտրոն վարչական շրջանի հանդեպ իսկապես գնահատելի է: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն մեր փոխգործակցության արդյունքները: Համատեղ իրագործած բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները կնպաստեն այցելուներին մայրաքաղաքի մասին ավելի լիարժեք և տպավորիչ տեղեկատվություն փոխանցելուն: Պատահական չէ ասված ` Կենտրոնը Երևանի սիրտն է»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ