Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոստիկանին փոխարինելու է տեխնիկան

Ոստիկանին փոխարինելու է տեխնիկան
25.09.2012 | 12:12

Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթևեկությունը նկարահանող սարքերն են` որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները: Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ` փորձեցինք պարզել ոստիկանությունից: Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների թիվը նվազելու է, քանի որ արդեն իսկ նկարահանող սարքեր կան: Սա չի՞ նշանակում, որ ճանապարհային ոստիկաններ, որպես այդպիսիք, այլևս աշխատանքի չեն ընդունվի, իսկ եղածներն էլ կազատվեն աշխատանքից: «Ոչ, աշխատող ճանապարհային ոստիկանները սկսելու են այլ բնույթի աշխատանք իրականացնել»,- վստահեցրին ոստիկանությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ