Վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում շարունակում է գերազանց հանդես գալ իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ում հերթական զոհը դարձավ իսպանացի Վալեխո Պոնսը: Ոչ-ոքի ավարտվեցին Կառլսեն-Արոնյան, Կարյակին-Անանդ դիմակայությունները: Կարուանան ունի տասը միավոր ու երկրորդ տեղով ընթացող մեր գրոսմայստերից առաջ է պոկվել չորս միավորով: Այսօր միմյանց դեմ կնստեն հենց այս երկուսը: Հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք Արոնյանն այս փուլում ի զորու է «կոտրել» հաղթականորեն ընթացող իտալացուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ