Վերջին շրջանի անհաջող մրցելույթներից հետո վերջապես ուրախացրեց Վախթանգ Դարչինյանը: Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգում կայացած հանդիպման ժամանակ նա կարողացավ միավորներով առավելության հասնել Լուիս դել Վալեի նկատմամբ ու ձեռք բերել երկրորդ թեթևագույն քաշային կարգում NABF վարկածով չեմպիոնական գոտին:
Հաշվի առնելով պուերտոռիկացու մինչ այդ անպարտ մրցամարտերի շարանը (տասնվեց)` մասնագետները նախապատվությունը տալիս էին հայ բռնցքամարտիկի անհամեմատ երիտասարդ հակառակորդին: Բարեբախտաբար, հայազգի պրոֆեսիոնալը հակառակն ապացուցեց` տոնելով իր երկարատև մարզական կարիերայի երեսունութերորդ հաղթանակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ