Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչի՞ց են վախենում

Ինչի՞ց են վախենում
02.10.2012 | 15:42

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ կալանավորները հերթական դժգոհությունը մեզ ներկայացրին: «Գուցե Վրաստանի բերդերի նման է մեզ մոտ, որ չեն թողնում մարդ ներս գա: Եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչի՞ց են վախենում»,- այսպիսի տոնայնությամբ նրանք պատմեցին, թե երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները ցանկանում են իրենց այցելել և անհանգստությունների ու բողոքների մասին լսել, նախարարությունից արգելում են: Խնդրի առնչությամբ լսեցինք նաև «մեղադրվող» կողմին: Իրականում ոչ թե նախարարությունն է ԶԼՄ-ներին մուտքի թույլտվություն տալիս, այլ նրա ենթակայությամբ գործող կառույցը` քրեակատարողական վարչությունը: Այսպես մեզ ասացին արդարադատության նախարարությունից` վստահեցնելով, որ այնպես չէ, որ արգելանք գոյություն ունի, պարզապես ելնելով անվտանգության մի շարք կանոներից, հնարավոր է ինչ-որ դեպքերում արգելվի: Իսկ կալանավայր մուտք գործելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախ այդ մասին նամակով պիտի դիմեն քրեակատարողական վարչությանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ