Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մոսկովյան մրցափուլում գերազանց մրցելույթ է ունեցել 82 կգ քաշային Աշոտ Դանիելյանը (մարզական սամբո)` կանգնելով պատվո պատվանդանի վերին աստիճանին: Ասենք, որ արցախցի մարզիկի կյանքում հազվադեպ չեն մարզական նվաճումները: Նա աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր է, ուստի մարզաձևի երախտավոր Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին նվիրված գավաթի այս մրցափուլում նրա հաջողությունը միանգամայն ակնկալված էր:
Հայրենիք է վերադառնում մեդալով նաև Մավրիկ Նասիբյանը (82 կգ, մարտական սամբո): Դարձյալ արցախցի: Համերկրացու համեմատ նրա նվաճումը փոքր-ինչ համեստ է` արծաթե մեդալ: Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության այս մրցափուլում Հայաստանը ներկայացված էր չորս մարզիկով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ