Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մանդատից հրաժարվողը չեն

Մանդատից հրաժարվողը չեն
05.10.2012 | 13:00

Հերթական սկանդալն է հասունանում «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմում: Պայմանավորվածություն առ այն, թե ընտրությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից, իսկապես եղել է: Սակայն դեպքերի այլ զարգացում է ընթացել, և Քոքոբելյանն այսօր բնավ էլ մտադիր չէ հրաժարվելու իր պատգամավորական կարգավիճակից, այդ իսկ պատճառով «դեմոկրատներին» այլ բան չի մնում, եթե ոչ հերքել Րաֆֆիի ներկայացրած փաստը: Ինչպես կասեր «Ժառանգության» անդամը, «նրանց ցուցակից ում գլխին անգամ հրացան պահես, մանդատից հրաժարվողը չեն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ