Հաշված ժամեր անց Պեկինում կայանալու է WTA մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Նախօրեին համաշխարհային դասակարգման երկրորդ հորիզոնականում գտնվող Մարիա Շարապովան երկու սեթում (6:4, 6:0) կարողացավ կոտրել տանտիրուհու` չինուհի Լի Նայի դիմադրությունը: Եզրափակչի մյուս մասնակից բելառուս Վիկտորյա Ազարենկան է` աշխարհի թիվ մեկ ռակետը, ով կիսաեզրափակչում, դարձյալ երկու սեթում, առավելության է հասել ֆրասուհի Մարիոն Բարտոլիի նկատմամբ (6:4, 6:2):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ