Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեծերին պիտի լսել»

«Մեծերին պիտի լսել»
16.10.2012 | 12:17

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» քաղաքական դաշինքն անհաջող վախճան ունեցավ: Սա թերևս լավագույն ապացույցն է, որ մեր երկրում նման քաղաքական համաձայնությունները հեռանկար չունեն: Ավելին, բոլորի համար էլ ակնհայտ էր, որ սա խորհրդարան անցնելու, հետո նաև նախագահական ընտրություններում ընդհանուր թեկնածուին սատարելու խնդիր էր լուծում: Այնինչ, եղավ այն, ինչ եղավ: Արդյունքում երկկողմ շարքային կուսակցականներն են անհարմար վիճակի մեջ հայտնվել` չցանկանալով որևէ մեկնաբանություն տալ: Բայց եթե «Ժառանգության» անդամները շիտակ նշեցին, որ այս պահին չեն ցանկանում հարցը մեկնաբանել, «Ազատ դեմոկրատներից» ոմանք, լսելով, որ իրենց լրագրող է անհանգստացնում, միանգամից նետեցին` «սխալ եք զանգել, այսինչ այսինչյանը չէ»: Չնայած մինչ այդ ընդունեցին, որ զանգել ենք տվյալ անձին: Ինչևէ:
Մեր տեղեկություններով, իրավիճակը շատ ծանր է տանում հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը. հիասթափությունն այնքան մեծ է, որ, ոմանց կարծիքով, նույնիսկ նախագահի թեկնածություն առաջադրելու հարցը կարող է կասկածի տակ դրվել:
Ի դեպ, «Ժառանգությունում» այսօր շատերն են հիշում այն խոսքերը, որոնց ականջալուր չեղավ Րաֆֆի Հովհաննիսյանը և կատարեց դաշինք կազմելու քաղաքական քայլը: «Մեծերին պիտի լսել»,- կեսկատակ-կեսլուրջ նշում են նրանք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ