Նոյեմբերին Սիկտիվկարում մեկնարկող բռնցքամարտի Ռուսաստանի Դաշնության հերթական առաջնությունը բաց կթողնի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը: Նրա մարզիչ Վալերի Էնտալցևի խոստովանությամբ` քայլն արվել է Նիկոլայ Խրոմովի գիտությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչն ընտրանու տղաներին որոշել է հանգիստ տալ և ավելի խաղաղ պայմաններում նախապատրաստվել Եվրոպայի (մայիս) ու աշխարհի (նոյեմբեր) գալիք տարվա առաջնություններին:
Հիշեցնենք, որ երեսուներորդ օլիմպիականի մեդալների խաղարկությունում բավականին համեստ է եղել մարզաձևում ավանդաբար ուժեղի համարում ունեցող Ռուսաստանի մասնակցությունը: Քառամյակի գլխավոր խաղերում երկրորդ բրոնզն այս երկրին բերել է մեր Միխայիլ (Միշա) Ալոյանը, ով, մասնագետների միահամուռ կարծիքով, պարզապես մրցավարների կամայականությունների զոհ դարձավ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ